Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Դիվանագիտական էթիկայի մասին մեր հանրապետությունում շատ քչերը հստակ պատկերացումներ ունեն, իսկ հասարակական լայն շրջանակների գիտելիքները հենվում են գեղարվեստական գրականության, ֆիլմերի և հանրագիտական գրականության վրա: Սակայն նույնիսկ գիտելիքների այս պաշարը բավարար է` արձանագրելու այն փաստը, որ «արմատական» ընդդիմության հանրահավաքներին ոչ միայն պարտաճանաչ մասնակցող, այլև կազմակերպիչների հետ հարթակ բարձրացող` Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը, խախտելով վերոհիշյալ էթիկայի բոլոր գրված ու չգրված կանոնները, կոպտորեն միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ավելին` հստակ դիրքորոշվել է իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում` հօգուտ վերջինի:
Հեռու ենք այն մտքից, որ նրա այդ վարքագիծը բխում է ԳԴՀ կառավարության մոտեցումներից և հանձնարարականներից, սակայն այդ դեպքում անհասկանալի է թե՛ մեր արտգործնախարարության, թե՛ հենց դեսպանի ներկայացրած երկրի կառավարության դիրքորոշումն այս հարցում:
Մեր համոզմամբ, եթե Գերմանիայի դեսպանը որևէ այլ երկրում, ասենք՝ Ֆրանսիայում, նման վարքագիծ դրսևորեր, անհապաղ դրան կանդրադառնային ոչ միայն ֆրանսիական լրատվամիջոցներն ու իշխանությունները, այլև նրա երկրի կառավարությունը: Սակայն, քանի որ Հայաստանի բազմազբաղ արտգործնախարարը և նրա գերատեսչությունն անտեղյակ են դեսպանի «գործունեությանը» կամ անտեղյակ են ձևանում, մենք պարտավորվում ենք ոչ միայն դեսպանատնից, այլև Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարարությունից պարզաբանումներ ստանալ, թե ինչքանով է դեսպան Հանս-Յոհեն Շմիդտն այս հարցում արտահայտում այդ երկրի դիրքորոշումը, և արդյոք նրա վարքագիծը համապատասխանում է այդ մակարդակի դիվանագետի վարքագծի կանոններին: