|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը գողացել են Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի կոյուղագծի դիտահորերի չուգունե կափարիչները:
Կոյուղագիծն անցյալ տարի էր վերանորոգվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող` Հայաստանում մաքրման կայանների կառուցման ծրագրով (ուղղված նաև Սևանա լճի մաքրության պահպանմանը):
Ընդհանուր առմամբ, 27 կափարիչ է գողացվել, գողերը ձեռք չեն տվել միայն «Զանգակ» հեռուստաընկերության դիմաց գտնվող դիտահորին, հավանորեն տեսախցիկներից են վախեցել: Վրդովված բնակիչները ստիպված են եղել հորերը փակել ձեռքի տակ եղած թիթեղներով ու փայտով:
Ի դեպ, մի քանի օր առաջ նույն փողոցում գողացել էին նաեւ Մարտունի գետի` Գետափնյա փողոցը հիվանդանոց տանող ճանապարհին կապող կամրջակի երկաթյա եզրաճաղերը: Քաղաքապետարանը դիմել էր ոստիկանություն, սակայն հանցագործությունը դեռ բացահայտված չէ: