Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ «Մաքուր Երկաթ» գործարանի/ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանը ինքնակամ ներկայացրել էր Քննչական կոմիտե: Չնայած այդ ամենին վերջինս ձերբակալվել էր և անմիջապես միջնորդություն էր ներկայացվել դատարան: Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը, քննության առնելով միջնորդությունը, մի քրեական հետապնդման որոշման վերաբերյալ, որը հարուցվել էր դեռևս 2024 թվականի սեպտեմբերի 5-ին, իսկ ակտիվ քննչական գործողությունները սկիզբ էին առել 2019 թվականին, որոշել էր կալանավորել գործարարին երկու ամիս ժամկետով: Կալանքի միջնորդությունը ներկայացվել էր առանց որևէ տվյալի, որ գործարար Կարեն Հակոբյանը կարող է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել:
Կարեն Հակոբյանի փաստաբանական թիմը Yerkir.am-ին հայտնեց, որ սեպտեմբերի 24-ին մուտք է արվելու հատուկ վերանայման բողոք դատավոր Դադոյանի որոշման դեմ՝ մանրամասն մատնանշելով այն հիմքերը, ըստ որոնց, դատարանը չէր կարող կալանքը որպես խափանման միջոց ընտրել: Ըստ փաստաբանների՝ դատական ակտի նման ակնհայտ թերությունների, իրավունքների խախտման փաստական տվյալների, գրավի վերաբերյալ միջնորդության տվյալի և ի վերջո՝ նախկինում երբևէ չարատավորված, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած, գործարարի կալանքը չի կարող անհրաժեշտ, հիմնավոր ու համաչափ լինել և այն ենթակա է բեկանման: Փաստաբանները գտնում են, որ հիմնավոր կասկածի շեմը ևս փաստացի հաղթահարված չէր: