կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-12 15:02
Տնտեսական

Ոսկու տենդ

Ոսկու տենդ

Ներկա պահին Հայաստանի Հանրապետության հաշվեկշռում կա ոսկու եւ ոսկի պարունակող բազմամետաղային 14 հանքավայր, որոնցից 9-ը շահագործման արտոնագիր ունեն: Բացի այդ` 38 արտոնագիր է տրամադրված է ոսկու եւ այլ ազնիվ մետաղների երկրաբանահետախուզական աշխատանքների համար:

Սա իսկապես ոսկու տենդ է մեր երկիրը կառավարող մի քանի չինովնիկների եւ այդ բիզնեսով զբաղվողների համար:

Ոլորտի առաջնորդը GeoPromining Gold ընկերությունն է, որը  Սոտքի եւ Մեղրաձորի հանքավայրերի շահագործման արտոնագիր ունի:

Deno Gold Mining Company-ն, Metal Prince-ը, Armenian Copper Programme-ը (Vallex խմբի ընկերություն), Geotim-ը (Lydian International), Multi Group-ը, Base Metals-ը (Vallex խմբի ընկերություն) ոսկու հետախույզ ընկերությունները, որոնք ազնիվ եւ գունավոր մետաղների արդյունահանման ու վերամշակման արտոնագրեր ունեն:

Բացի այս ընկերություններից, ոսկի են փնտրում  նաեւ այլ ընկերությւոններ, որոնք մասնագիտացած են երկրաբանահետախուզական աշխատանքներում: Դրանք են` «Վրեժ Դերո»-ն, որը ունի ոսկու հետախուզման 4 արտոնագիր Սյունիքի մարզում ուսումնասիրություններ անելու համար, «Արատա մայնինգ»-ը, որն իրեն տրամադրված երեք արտոնագրերով հետախուզման աշխատանքներ է իրականացնում Գեղարքունիքի մարզում, եւ յոթ արտոնագիր ունեցող «Լուլիար» ընկերությունը:

Ըստ փորձագետների եւ ոլորտի մասնագետների` այնպիսի տպավորություն է, որ գործարարներն իրենց ձեռքը դնում են այն տարածքների վրա, որտեղ ոսկի կա, բայց հանքավայրը դեռ պետության հաշվեկշռում ընդգրկված չէ: Իսկ որոնումներից հետո այդ տարածքներն անմիջապես կվերավաճառվեն այն ընկերություններին, որոնք պատրաստ կլինեն գումարներ ներդնել ու ոսկի արդյունահանել: