Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդի առաջին օրն այցելել է Հայոց արքա Աշոտ Երկաթի ամրոց՝ Մանթաշաբերդ:
Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ:
«Աշոտ Երկաթի բերդը գտնվում է Իջևանից մոտ 7 կմ հեռավորության վրա: Այստեղ բերդի ավերակներն են մնացել: Խորհուրդ եմ տալիս անպայման այցելել, սակայն դրանից առաջ անպայման համացանցում կարդացեք Մանթաշաբերդի, Աշոտ Երկաթի մասին, Հայոց պատմությանը ծանոթացեք: Մենք պետք է իմանանք մեր պատմությունը և ճանաչենք ու զարգացնենք մեր հայրենիքը»,- նշեց Փաշինյանը:
Նա տեսանյութում ցույց տվեց քաղաքացիներին, թե ինչ գեղեցիկ տեսարան է բացվում:
Մանթաշաբերդը ռազմական կառույց է եղել և գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Իջևան քաղաքից 7 կմ հարավ, Աղստև գետի աջ ափի անտառապատ լեռան գագաթին: Շրջապատված է լայն, բրգավոր պարիսպներով։ Պատկանում է Բագրատունիների ժամանակաշրջանին։