Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Վաղը ռուսաց լեզու եւ քիմիա առարկաների քննություններով կմեկնարկի 2011 միասնական քննաշրջանը:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի ծառայության պատասխանատու Գայանե Մանուկյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց, որ կենտրոնը ստացել է ռուսաց լեզու քննության մասնակցության 81 դիմում, իսկ քիմիա առարկայի համար` 102:
Նա հիշեցրեց, որ վաղը` մինչեւ ժամը 18:00-ն, դիմորդները պետք է ներկայանան բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունող հանձնաժողովներ եւ կատարեն իրենց մասնագիտական հայտագրումը:
Քննությունների անցկացման համար յուրաքանչյուր մարզում ձեւավորվել են մեկական քննակենտրոններ, ԳԹԿ ներկայացուցիչները լինելու են բոլոր քննակենտրոններում:
Նշենք, որ այս տարի թեստերի տպագրությունն իրականացվել է բացառապես ԳԹԿ-ում, եւ թեստերի որեւէ արտահոսք, բարեբախտաբար, չի նկատվել:
«Եթե անցյալ տարվա 9-րդ դասարանի թեստերի արտահոսքը հասարակությունն արդարացիորեն դատապարտեց եւ մի ամբողջ տարի շահարկեց այդ թեման, այս օրերին նույն այդ հասարակությունը ջանասիրաբար ճնշումներ է իրականացնում ԳԹԿ աշխատակիցների վրա, որպեսզի ապօրինաբար ձեռք բերի այդ թեստերը»,- նշեց Գ. Մանուկյանը:
Ի դեպ, ըստ նրա` ճնշողների մեջ կան թե՛ տնօրեններ, թե՛ կրթության ոլորտի աշխատակիցներ, թե՛ ծնողներ եւ թե՛ ուսուցիչներ: