|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․
«Մենք տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը։ Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու համար քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Բազմաթիվ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ, որոնք գործում են Վաշինգտոնի և Բրյուսելի թելադրանքով, վրեժխնդիր կերպով ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել։
Համոզված ենք, որ արտաքին ուժերի կողմից Մոսկվային և Երևանին գժտեցնելու փորձերը հաջողություն չեն ունենա։ Մենք վճռական ենք ամրապնդելու Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը և բազմակողմ համագործակցությունը, ինչը թույլ կտա մեզ համատեղ հաղթահարել առկա մարտահրավերները։