|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ժամանակն է համաձայնեցնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, դիվանագետի խոսքերով` հիմնարար սկզբունքներով կդրվի խաղաղ համաձայնագրի հիմքը:
Հիշեցնենք, որ Դովիլում ԵԱՀԿ Մինսկի խմբում նախագահող երկրների ղեկավարները կոչ էին արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` քաղաքական կամք դրսեւորել եւ ավարտել հիմնարար սկզբունքների համաձայնեցման աշխատանքները հունիսին կայանալիք հանդիպման ժամանակ: «Հետագա ձգձգումը հարցականի տակ կդնի կողմերի` համաձայնության հասնելու ցանկությունը»,- ասված է հայտարարության մեջ: