Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Եթե այդքան ցավալի չլիներ` կարելի էր ծիծաղել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներին` կապված Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից իրեն ծառայություններ առաջարկելուն և որպես ապացույց՝ Թովմասյանի նվիրած գրիչը ներկայացնելուն:
«Սա խոսում է շատ վտանգավոր բանի մասին. մենք այսօրվա դրությամբ չունենք կառավարության մեջ պետական մտածողություն ունեցող կառավարության լուրջ անդամներ, իսկ մենք այսօր շատ լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, մեր տնտեսությունը չի զարգանում: Կարծես թե Նիկոլ Փաշինյանն իր դեմքով, բերանով ասում է, որ վաղուց արդեն ժամանակն է, որ դու՛ք, ժողովուրդ, ինձնից հրաժարվեք»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը:
Նա նշեց, որ լրջանալու խնդիր ունենք, մարտահրավերները լուծելու, պետական մտածողությամբ, կարողությամբ կառավարության կարիք ուենեք: «Եթե կառավարության անդամները չլինեին այս ամենի հերոսները, ապա կարելի էր մի լավ հումորային ֆիլմ ունենալ: Սա ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը վերջապես հասկանալու առաջ է կանգնած, որ այս կառավարությունը մեր երկիրը դեպի զարգացում տանել չի կարող, եթե ոչ հակառակը` դեպի կործանում»,-ասաց նա:
Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ մենք պետական մտածողություն ունեցող կառավարության կարիք ունենք, քանի որ մեր կառավարության անդամների մոտ այն բացակայում է. «Իրենք վարչապետի, կառավարության անդամների կարգավիճակում չեն կարողանում իրենց զգալ և անկարող են: Պարզապես ժողովուրդին զբաղեցնում են, իրենց թվում է՝ եկել են ինչ-որ թատրոն և ժողովուրդն էլ իրենց հանդիսատեսն է»,-հավելեց նա: