|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ներկայիս փուլին հասցնելու համար տարիներ էին անհրաժեշտ. այսօր ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
Նա նշել է, որ վերջին տարիներին թե՛ նախագահները, թե՛ արտգործնախարարները, թե՛ միջնորդները փորձել են երկու կողմերի համար ընդունելի առաջարկներ մշակել։
«Այդ առաջարկներում հաշվի են առնվել տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքները»,- ասել է դեսպանը։
Նա հավաստիացրել է, որ զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, որը նշել է, թե բանակցություններում առաջընթաց կա: «Ես իմ կողմից ամեն ինչ կանեմ, որպեսզի նախագահները կարևոր հարցերի շուրջ համաձայնության գան»,- հայտարարել է Բրայզան։