|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Կոռուպցիան Ադրբեջանի հիմնական խնդիրն է: Այդ երկրի տնտեսությունը կենտրոնացած է իշխող խմբավորումների ձեռքում: Ադրբեջանական Contact.az էլեկտրոնային պարբերականի համաձայն` սեպտեմբերի 28-ին այդ մասին Կասպիական-եվրոպական գործնական ինտեգրացիոն ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: «Ավելի վաղ Ադրբեջանում կային խանություններ, հիմա դրանք չկան: Թեեւ Ադրբեջանը անկախ պետություն է, սակայն տնտեսական համակարգում նման խանությունները դեռ մնում են: Դրա համար էլ ամերիկյան ընկերություններին դժվար է այստեղ աշխատել, նրանց համար անհասկանալի է` ում հետ աշխատել եւ զարգացնել բիզնեսը»,- ասել է դեսպանը: