կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-27 23:54
Սպորտ

Երբ վատ ես խաղում, մեղմ քամին էլ փոթորիկ է թվում. Նադալ

Երբ  վատ ես խաղում, մեղմ քամին էլ փոթորիկ է թվում. Նադալ

 

Աշխարհի ուժեղագույն թենիսիստ և Ռոլան Գարոսի հիմնական ֆավորիտ 24-ամյա իսպանացի Ռաֆայել Նադալը երեք սեթերի արդյունքում` 7:5, 6:3, 7:6(4) հաշվով կարողացել է առավելության հասնել իր հայրենակից Պաբլո Անդուխարի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 3 ժամ 18 րոպե։

Հաջորդ փուլ դուրս գալու համար Նադալը ուժերը կչափի խորվաթ Անտոնիո Վեիչի հետ, որն իր հերթին դժվարին պայքարում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Դավիդենկոյին՝ 6:3, 2:6, 5:7, 6:3, 1:6։

Նադալը մեկնաբանել  է հանդիպումը. «Ընդհանուր հաշվով սա իմ լավագույն ելույթը չէր: Խնդիրները կախված չեն եղանակային վատ պայմաններից, պարզապես պարապմունքների ժամանակ  ավելի լավ եմ խաղում, քան բուն ելույթի ժամանակ: Չի կարելի ամեն ինչում քամուն մեղադրել, երբ դու վատ ես խաղում, մեղմ քամին էլ փոթորիկ է թվում»: