կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-31 17:40
Սպորտ

Սրջան Ջոկովիչին հարկավոր է խոսել որդու հետ. Ռաֆայել Նադալ

Սրջան Ջոկովիչին հարկավոր է խոսել որդու հետ. Ռաֆայել Նադալ

Իպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը անդրադարձել է աշխարհի ուժեղագույն թենիսիստ, սերբ Նովակ Ջոկովիչի հոր` Սրջան Ջոկովիչի` իր հասցեին ուղղված քննադատությանը:

 

Ավելի վաղ Սրջան Ջոկովիչը հայտարարել էր, որ Նադալի և իր որդու հարաբերությունները երկար ժամանակ ընկերական են եղել, սակայն երբ Ջոկովիչը սկսել է անընդմեջ հաղթել Նադալին, այդ ամենի վերջը եկել է:

 

«Կարծում եմ` Ջոկովիչի հայրը պետք է խոսի որդու հետ: Նովակի հետ միշտ լավ հարաբերությունների մեջ ենք եղել: Ես նրան շատ խաղերում եմ պարտվել, ինչպես նաև նա` ինձ, սակայն մեր հարաբերությունները դրանից չեն վատացել: Յուրաքանչյուր ոք կարծիք արտահայտելու իրավունք ունի: Ես չեմ պատրաստվում արձագանքել նրա խոսքերին»,- նախկին ուժեղագույն թենիսիստի խոսքերն է մեջբերում eurosport.ru-ն: