|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կիպրոսահայությունը կայացրեց իր քաղաքական որոշումը: Երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել անկուսակցական Վարդգես Մահտեսյանը:
Նա առաջ է անցել իր մրցակից Անդրանիկ Աշճյանից` ստանալով գրեթե երկու անգամ ավելի քվե: Այս պաշտոնում պարոն Մահտեսյանն արդեն երկրորդ անգամ է ընտրվում:
Նախորդ տարիներին կիպրահայ համայնքում կատարված աշխատանքներն ու զգալի առաջընթացը ցույց են տվել, որ Վարդգես Մահտեսյանը ոչ միայն փորձառու քաղաքական գործիչ է, լավ դիվանագետ, այլեւ համայնքին նվիրված եւ պատասխանատու անդամ:
Առաջիկա 5 տարիներին Վարդգես Մահտեսյանը կլինի Կիպրոսի օրենսդիր մարմնում հայ համայնքի պետական ներկայացուցիչը, ինչը նշանակում է, որ հենց նրան է իրավունք վերապահված բարձրագույն մարմիններում պաշտպանել կիպրահայության խնդիրներն ու շահերը:
Այսօր Կիպրոսում, ոչ պաշտոնական տվյալներով, ապրում է 4 - 4,5 հազար հայ: