կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-24 05:44
Հասարակություն

Պայքար որսագողության դեմ

Պայքար որսագողության դեմ

Կառավարությունը պատրաստվում է խստացնել անօրինական որսի համար սահմանվող պատժամիջոցները: Օրինագիծը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելով` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ պատասխանատվության ներկայիս միջոցները զգալի արդյունք չեն տալիս:

Պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ են մտցրել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում: Մասնավորապես` որսագողության առաջին դեպքի համար առաջարկվում է բարձրացնել տուգանքի չափը ներկայիս նվազագույն աշխատավարձի 30-ապատիկ չափից մինչեւ 50-ապատիկը, երկրորդ եւ հետագա դեպքերում սահմանել, համապատասխանաբար, նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 100-ապատիկ, 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկ, 150-ապատիկից մինչեւ 200-ապատիկ չափը: