կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-09 00:27
Հասարակություն

Որսագողության դեմ պայքարում ենք օրենքով

Որսագողության դեմ պայքարում ենք օրենքով

Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու առաջարկով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա նշեց, որ փոփոխությունները վերաբերում են ապօրինի որսորդությանն ու ձկնագողությանը:

 

Բանն այն է, որ այս հանցագործությունները մեծ դինամիկա ունեն. եթե 2009 թվականին գրանցվել էր ապօրինի որսորդության 39 եւ ձկնագողության 41 դեպք, ապա նախորդ տարի այդ թվերը համապատասխանաբար եղել են 90 եւ 70:

 

Նախարարի կողմից ներկայացված փոփոխություններով առաջարկվում է կրկնակի մեծացնել տուգանքների չափը:

 

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը նշեց, որ առաջարկությունները հանձնաժողովն ընդունելի է համարում: