|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մրգի վիճակը վատ չէ. ամբողջ հանրապետության մասշտաբով մենք ունենք միջին բերք, հատկապես` ծիրանի մասով. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա կարկտահարությունը բերքի վրա, Ս. Կարապետյանը նշեց, որ առայժմ տվյալներ չկան, բայց այս պահին ամբողջ հանրապետությունով մեկ անցկացվում է մոնիտորինգ` պատկերացում կազմելու ե'ւ պտղի, ե'ւ աշնանացան ցորենի, ե'ւ գյուղատնտեսական մշակաբույսերի աճի ու քանակի մասին:
Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ խաղողի առումով սպասվում է բարձր բերք, աճ կունենանք նաեւ մնացած բուսատեսակների գծով, իսկ հունիսից շուկայում գյուղատնտեսական մթերքների գներն աստիճանաբար կիջնեն: