|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սեյսմաակտիվությանը եւ դեֆորմացիոն գործընթացներին զուգահեռ մեր տարածաշրջանում` ստորգետնյա ջրերում, ավելացել է ռադոնի քանակը. «Երկիր»-ին հայտնեց ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը` հավելելով, որ Հայաստանի համար դա շատ բնորոշ է:
Նրա խոսքերով` գրեթե ամեն օր գրանցվում են թույլ, մարդկանց կողմից չզգացվող ստորգետնյա ցնցումներ, որոնք բարձր ռադոնային ֆոն են ստեղծում:
Օդից ծանր լինելով` ռադոնը հիմնականում կուտակվում է նկուղներում եւ առաջին հարկերում: Ըստ գիտնականի` վերջին տարիներին մոդայիկ դարձած եվրավերանորոգման հետեւանքով բնակելի շենքերը դարձել են թերմոսներ, բնակաանները նորմալ օդափոխության չեն ենթարկվում, իսկ եթե ռադոնը մտնի օրգանիզմ, կառաջացնի արյան լուրջ հիվանդություններ, թոքերի քաղցկեղ:
Ա.Սաղաթելյանն ավելացրեց, որ ներկա պահին լուրջ խնդիրներ կան հատկապես նախադպրոցական հաստատությունների տարածքներում, որոնք գտնվում են կիսանկուղային եւ առաջին հարկերում. «Այդ տարածքներում պետք է շատ լուրջ հսկողություն սահմանել եւ գնահատում իրականացնել: Մենք բազմիցս դեմել ենք քաղաքապետարան, բայց նրանք չեն ցանկանում համագործակցել»: