Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում կրկին բարբաջել է Հայաստանի կողմից իբր «բռնազավթված 8 գյուղերի» և, որքան էլ «տարօրինակ» թվա, փորձել է ստանալ եվրոպական աջակցություն թուրք-ադրբեջանական երազանքի, այսպես կոչված, «Թուրանական միջանցքի» համար։ Այս մասին տելեգրամյան իր օգտահաշվում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Բանն այն է, որ Բաքվի վարչախմբի պաշտոնական քարոզչամեքենայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բռնապետն «ընդգծել է, թե այժմ Իրանի հետ աշխատանքներ են ընթանում տարածաշրջանային տրանսպորտային միջանցք ստեղծելու» ուղղությամբ։
Եթե փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է հանկարծ Բաքվի բռնապետը փորձում Շառլ Միշելին «հաշվետու» լինել Իրանի հետ իր հարաբերությունների այս հատվածի վերաբերյալ, ապա ակնհայտ է դառնում, որ թաքնված նպատակը մեկն է՝ «օգնեք ստանալ այդ միջանցքը Հայաստանից, հակառակ դեպքում ես կօգտագործեմ Արևմուտքի համար անցանկալի Իրանի ուղին»։
Միակ խնդիրն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր և հենց հիմա էլ Իրանի տարածքով գործում է արհեստածին Ադրբեջանից Նախիջևան գնացող ավտոճանապարհ, իսկ Թեհրանը հրաժարվում է սեփական գումարների հաշվին դրան զուգահեռ կառուցել որևէ այլ ենթակառուցվածք՝ այդ թվում երկաթուղի, այսինքն այդ ուղին հենց այժմ էլ օգտագործվում է»,- գրել է Ոսկանյանը։