կարևոր
3469 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-30 16:16
Քաղաքական

Բոլոր մանիպուլիացիաների տակ թաքնված վտանգ կա․ թշնամու ախորժակը Սյունիքն է․ Վահագն Մելիքյան

«Ցավալի է այն իրավիճակն, որն ունենք այսօր։ Չեմ կարծում, որ մարդկանց գիտակցության մեջ չկա այն հասկացողությունը, որ մենք իսկապես ծանր մարտահրավերի առաջ ենք կագնած», - ասաց դիվանագետ Վահագն Մելիքյանը Գորիսում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Վահագն Մելիքյանը նշեղ, որ այս մարդիկ հայ ժողովրդին մեջքից հարվածել են գաղտնի, բանավոր պայմանավորվախությունների ձևով, միանձնյա որոշումների արդյունքում։

«Մեր նորանկախ պատմության մեջ մեքն երբեք չենք ունեցել այսքան թույլ, անողնաշար դիվանագիտություն։ Եթե համեմատություն անցկացնենք թե ինչ ենք ունեցել նախկինների ժամանակ և ինչ ունենք հիմա, սրանք անհամեմատելի բաներ են։ Ուզում եմ գիտակցեք այն փաստը, որ մեր թշնամու ախորժակը Սյունքին է, որ հետ կապված ծրագիր կա և նարնք չեն կարողաել այսքան ժամանակի հասնել դրան, և պետք է իմանանք, որ եթե կորցնենք Սյունքիը, ապա կկորցնենք Հայաստանը։ Թշնամին եկել նստել է ուղիղ ձեր տան գլխին, և սա չգիտակցել, չհասկանալ և չկանգնել ոտքի ուղղակի կասեցնելու համար այս գործընթացը», - ասաց Վահագն Մելիքյանը։

Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանի այցը Սյունիք մեկնարկել է ուրբաթ առավոտյան: Սրբազանն այս օրերի ընթացքում եղել է Սյունիքում, այցելում է սահմանամերձ տարբեր համայնքներ։

Մանրամասն՝ տեսանյութում։