կարևոր
12193 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-21 18:21
Քաղաքական

Ծախու արդարադատություն, կամ ո՞րն է նիկոլական դատարանի թաքնված վտանգը. Մհեր Մելքոնյան

Ծախու արդարադատություն, կամ ո՞րն է նիկոլական դատարանի թաքնված վտանգը. Մհեր Մելքոնյան

Ծախու արդարադատություն, կամ ո՞րն է նիկոլական դատարանի թաքնված վտանգը:

Կոռուպցիոն սկանդալները հաճախ լայն հնչեղություն են ունենում հասարակության մեջ։ Իսկ երբ խոսքը վերաբերում է կոռումպացված և ծախու դատարաններին ու դատավորներին, ապա վրդովմունքն ուղեկցվում է հատկապես տհաճ զգացողությամբ հասարակության բոլոր քաղաքացիների մոտ՝ առանց բացառության։ Ինչո՞ւ է այդպես։

Չնայած մարդկանց միջև առկա բարդ և բազմազան հարաբերություններին, հասարակության մեջ միայն երկու գործընթաց է տեղի ունենում՝ համախմբում կամ պառակտում: Նախնադարյան ժամանակներից մինչև այսօրվա քաղաքակրթությունը հասարակությունը ձևավորվել և պահպանվել է որոշակի օրենքների համաձայն, ինքնակազմակերպվել է հավաքական անվտանգության համակարգի հիման վրա։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք խթան են տալիս այս զգացողության միավորմանը և ամրապնդմանը։ Դրանց թվում է մշակույթի բարձր մակարդակը, որը չափվում է կարեկցելու մեր ունակությամբ, որը հակառակն է թշնամության, հետևաբար քայքայման: Ինչպես նաեւ վստահություն կառավարության եւ այն ներկայացնող կառույցների նկատմամբ։

Երբ ոստիկանությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն ու տարբեր տրամաչափի պաշտոնյաները կոռումպացված են ու թուլամորթ, հասարակությունը կորցնում է արդարության զգացումը։

Բայց մնում է վերջին ատյանը՝ դատարանը, և եթե այստեղ մարդը պաշտպանություն չի գտնում, տեսնում է, որ գողը, մարդասպանը, բռնաբարողը մնում են անպատիժ, քանի որ դատավոր են գնել, տեղի է ունենում անվտանգության զգացողության լիակատար կորուստ: Այսպիսով, արդարության վաճառողները մեզանից գողանում են պաշտպանված լինելու զգացումով ապրելու իրավունքը, որը մահացու սպառնալիք է մեր հասարակության համար: Ցանկացած հասարակության ամբողջականությունը հեշտությամբ քայքայվում է հենց ծախու դատարանների և դատավորների կողմից։

Հ․Գ․ Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ որոշեց կալանավորել 44-օրյա պատերազմում անմահացած հերոսի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին։

Անբարո, լկտի և ցինիկ պահվածքը դարձել է նիկոլի և նրան սպասարկող չինովնիկների կյանքի ու գործունեության անբաժան մաս․․․․

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ