|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ի փոխանցմամբ` ամերիկյան դատարանը 21 օր է տվել Թուրքիային` պատասխանելու Հայոց ցեղասպանության զոհերի երեք ամերիկահայ ժառանգների ներկայացրած դատական հայցին:
Ալեքս Բաքալյանը, Անաիս Հարությունյանը եւ Ռիտա Մահտեսյանն այդ դատական հայցը ներկայացրել են 2010 թվականի դեկտեմբերին: Նրանք պնդում են, որ Հայոց Ցեղասպանության արդյունքում իրենք զրկվել են Ադանայի նահանգում իրենց պապերին պատկանած 49,5 հա հողատարածքից, որում այժմ գտնվում է Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազան: Դրա համար նրանք Թուրքիայի կենտրոնական եւ Ziraat (Գյուղատնտեսական) բանկերից պահանջում են 63,9 միլիոն դոլարի փոխհատուցում: