Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Թուրքիայում անցկացված ակցիաները` կապված ղրիմյան թաթարների աքսորման 75-ամյակի և Կովկասյան պատերազմի ավարտի 150-ամյակի հետ:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ մայիսին Թուրքիայում կայացել են մի շարք ակցիաներ վերոհիշյալ թեմաների կապակցությամբ: Մենք ցավով ենք նշում, որ այդ ակցիաների մեծ մասը, որոնք անցկացվել են նաև Թուրքիայի մունիցիպիալ իշխանությունների անմիջական աջակցությամբ, ունեցել են քաղաքականացված, բացահայտ հակառուսական բնույթ: Ակնհայտ է, որ դա չի նպաստում հարաբերությունների հետագա զարգացմանը»,- նշել նա։
Ըստ Զախարովայի` բացարձակապես համատեղելի չէ Անկարայի կողմից հակառուսական արշավի թողտվությունը նրա` այլ պատմական իրադարձությունների հարցում մոտեցման հետ:
«Մենք կոչ ենք անում Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներին, Թուրքիայի տարածքում բնակվող ժողովուրդներին, որոնք բարեկամական կապեր ունեն ՌԴ-ի հետ, օբյեկտիվություն ցուցաբերել 19-րդ և 20-րդ դարերի բարդ պատմական իրադարձությունների քննարկման ժամանակ, որոնք մասնագիտական ուսումնասիրության կարիք ունեն»,- նշել է նա` հավելելով, որ նման պատմական դեպքերը չպետք է ծառայեն մեկ օրվա քաղաքական կոնյունկտուրային:
Զախարովան դիմել է նաև Թուրքիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, որոնք աչքի են ընկել սոցցանցերում գրառումներով, և խորհուրդ տվել կենտրոնանալ սեփական պատմության ուսումնասիրության վրա: