|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սիրիական ընդդիմությունը կոչ է անում այսօր երկրում համընդհանուր գործադուլ անցկացնել` ուսումնական հաստատություններում, խանութներում, հասարակական վայրերում, ամենուր: Իրենց կոչը ընդդիմադիրները տեղադրել են Facebook-ի «Սիրիական հեղափոխություն 2011» էջում. տեղեկացնում է France24 հեռուստաալիքը:
Սիրիայի իշխանությունները բանակի միջոցով ճնշում են զանգվածային անկարգությունները, որոնք երկրում սկսվել են մարտ ամսից: Պետության արեւմուտքում գտնվող Թալքալլահ քաղաքը դարձել է հերթական բնակավայրը, որում զինվորական ստորաբաժանումները զրահատեխնիկայի միջոցով դուրս են եկել ցուցարարների դեմ:
Իրավապաշտպանների տեղեկություններով` 27 ցուցարար է զոհվել:
Սիրիայի կառավարությունը մեղադրում է ահաբեկչական խմբավորումներին երկրում ապստամբություն հրահրելու մեջ:
Երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել են, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ են կիրառելու երկրի ղեկավարության նկատմամբ: