Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը կոչ է անում միջազգային ժողովրդավարական հանրությանը պատժիչ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի դեմ։
«Իլհամ Ալիևի ռեժիմը համառորեն ցանկանում է Ադրբեջանը վերածել այնպիսի երկրի, ինչպիսին Հյուսիսային Կորեան է, և միջազգային հանրությունը պարտավոր է կանխել դա»,- ասվում է երկրի ընդդիմադիր կուսակցության հայտարարության մեջ։
Փաստաթուղթն ընդունվել է անկախ արհմիությունների նկատմամբ բռնաճնշումների վերջին փաստերի կապակցությամբ։ Մասնավորապես, անկախ Արհմիությունների Համադաշնության անդամների առնչությամբ։
«Պատճառն այն է, որ նրանք պաշտպանում են մոպեդներով պատվերներ առաքող առաքիչների ոտնահարված իրավունքները։ Օգոստոսի 1-ին մի խումբ առաքիչներ առարկեցին, որ ճանապարհային ոստիկանները կանգնեցնում են իրենց մոպեդները և տեղափոխում տուգանային հրապարակ։ Այս բողոքից անմիջապես հետո խորհրդի նախագահ Աֆիյադդին Մամեդովը դատապարտվել է 30-օրյա վարչական կալանքի։ Հետագա օրերին ձերբակալվել են նաև Արհմիությունների անկախ Համադաշնության խորհրդի անդամներ Այխան Իսրաֆիլովը և Էլվին Մուստաֆաևը՝ թմրանյութեր ձեռք բերելու, պահելու և վաճառելու մեղադրանքով։
Ընդդիմությունը կարծում է, որ ձերբակալված ակտիվիստներին առաջադրված մեղադրանքները կեղծ են և պնդում են, որ այդ անձինք թիրախ են դարձել իրենց հասարակական գործունեության պատճառով:
«Իլհամ Ալիևի ռեժիմը, որը հայտնի է իր կոշտ ավտորիտարիզմով և ռեպրեսիվ սովորություններով, մեծ սպառնալիք է համարում ցանկացած կազմակերպություն և բողոքի ցույց, որոնք չեն գտնվում իր վերահսկողության տակ։ Արհմիությունների անկախ կոնֆեդերացիան, որը պաշտպանում է աշխատողների, մասնավորապես՝ առաքիչների իրավունքները, դարձել է հետապնդման առարկա»,- ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, կուսակցությունը պահանջել է դադարեցնել երկրում ընդդիմադիրների և անկախ հասարակական-քաղաքական ուժերի նկատմամբ թշնամական վերաբերմունքը։ Վերջին ամիսներին մեծ թվով քաղաքական ու հասարակական գործիչներ, ինչպես նաև հավատացյալներ ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով, այդ թվում՝ աշխարհահռչակ պրոֆեսոր և քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուն։
Ներկայումս բանտերում կա «Ժողովրդական ճակատ»-ի 8 ակտիվիստ։