Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները, հանձնաժողովներում քննարկման ժամանակ բացասական եզրակացություն ստանալով, մեծամասնության կողմից մերժվեցին և չմտան լիագումար նիստի օրակարգ։
ԱԺ ամբիոնից ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իշխանության առարկությունների պաշտպանության համար սոցիալական ցանցերում «մի ճտտոցով» հրահանգ է իջեցվում, և սկսվում է «հարձակում» ընդդիմության ներկայացուցիչների վրա: «Ասում են, թե հեղափոխության դեմ պայքար է սկսվել… Մի' փորձեք սոցիալական ցանցերում զոմբիական հրաման տալ՝ զոմբիի նման հարձակվեք։ Ի՞նչ ենք ասում` ադեկվատ, նորմալ նախագիծ է։ Ասում ենք` քննարկենք, սա այն հարթակն է, որտեղ պետք է քննարկել, բանավիճել, գուցե դուք մեզ համոզեք, որ մենք սխալ ենք, բայց էսպես իմպերատիվ կերպով դակել, ասել՝ ոչ, ու գնալ առաջ, դա ինձ մոտ արթնացնում է շատ վատ հիշողություններ»,- ասաց նա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ խորհրդարանական մեծամասնությունը կարող է քվեարկությամբ ընդգրկել նախագծերը լիագումար նիստի օրակարգում, քննարկել, հետո միայն որոշում կայացնել։ «Քննարկենք, ապացուցեք, որ լավը չէ, պոպուլիզմ է։ Մամուլում էլ է գրվել` պառլամենտը պարապության է մատնվել, կառավարությունը չի գեներացնում նախագծեր, պատգամավորների նախագծերն էլ մերժվում են, չեն թողնում, որ քննարկվեն»:
Նա խորհրդարանական մեծամասնությանը կոչ արեց ներքին քննարկումներ կազմակերպել ու վերանայել վարքագիծը։