Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Վրացական ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն կոչ է արել իր կողմնակիցներին` տեղի ժամանակով 19.00-ին վերսկսել Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաները. հայտնում է РИА Новости-ն:
Արդեն տեղեկացրել ենք, որ Վրաստանի խորհրդարանում անցկացվող`Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում էր նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում: Ավելի ուշ ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և այրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը: Այնուհետև իրավիճակն ավելի է լարվել:
Գիշերը Թբիլիսիի խորհրդարանի մոտ հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար Վրաստանի ՆԳՆ-ն կիրառել է ջրցաններ, ռետինե փամփուշտներ, զրահամեքենա, հրշեջ մեքենա և լուսաձայնային նռնակներ:
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Մոսկվան վրդովված է ծայրահեղականների գործողություններով, որոնք տապալել են վեհաժողովի նիստը: Ըստ Պետդումաի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի` Վրաստանի ղեկավարության գործողությունները նստաշրջանի անցկացման ժամանակ հակասում են միջագային միջոցառումների անցկացման կանոններին: