|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սոցիալական ցանցերում հայտնվել մի տեղեկություն, ըստ որի` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Իսպանիայի Վալենսիա քաղաքում 3,2 մլն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել:
Բացի այդ, ըստ նույն տեղեկությունների, նա երկու տարի առաջ ձեռք է բերել Ուկրանիայի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկի` Դնեպրոպետրովսկի Բաբուշկինայի անվան երկաթամշակման գործարանի բաժնետոմսերի 80 տոկոսը:
Երեկ մեր թերթի թղթակցի հետ զրույցում Արմեն Մովսիսյանը, բնականաբար, հերքել է այդ տեղեկությունները` ասելով այն, ինչ պաշտոնյանները սովորաբար ասում են նման դեպքերում. «Առաջին անգամ եմ լսում, հենց ունենամ` կեսը կտամ ձեզ»:
Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ Արմեն Մովսիսյանն իսկապես ուկրանիական այդ գործարանի սեփականատերերից է, սակայն նրան է պատկանում բաժնետոմսերի ոչ թե 80, այլ 20 տոկոսը:
Նշենք, որ վերը նշված երկաթավերամշակման գործարանը արտադրում է արդյունաբերական եւ կենցաղային նշանակության մետաղական կոնստրուկցիաներ, որոնք օգտագործվում են նաեւ կամուրջների կառուցման, մեքենաշինության ոլորտներում: