Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 18-ին Էջմիածնում տեղի ունեցած «ինքնասպանության փորձը», որին մամուլում քանիցս անդրադարձ է եղել, կարող է ճակատագրական դառնալ գեներալ Մանվել Գրիգորյանի համար: «Առավոտը» նոյեմբերի 23-ին տեղեկացրել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը՝ 17:30-ի մատույցներում, գլխի հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել 1955թ. ծնված Գևորգ Այվազյանը՝ «Ճուտ Գևորգ» մականունով: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնել): Հիշեցնենք նաև, որ Գևորգ Այվազյանն աշխատում էր գեներալ Մանվելի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ում, որին էլ բացառիկ իրավունք էր վերապահվել շահել Էջմիածնի քաղաքապետարանի հայտարարած բոլոր մրցույթները և տարատեսակ աշխատանքներ իրականացնել: Էջմիածնի քաղաքապետն էլ գեներալի որդին է՝ Կարեն Գրիգորյանը: Նազիկ Ամիրյանն արդեն մեկ տարի է՝ ղեկավարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արմավիրի մասնաճյուղը: Ըստ շրջանառվող լուրերի, «Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ում Գևորգը ֆինանսական հարցերով է զբաղվել և չարաշահումներ է թույլ տվել, ինչը հայտնաբերել է սեփականատերը, և Գգորգը ինքնասպանության փորձ է արել:
Մեկ այլ վարկածի համաձայն, վիճաբանություն է եղել «Ճուտ Գևորգի» և ընկերության ղեկավարների միջև, ինչ-որ հարցի շուրջ նրանք այդպես էլ համաձայնության չեն եկել, մեծ վեճ է ծավալվել, և վիճաբանության ընթացքում կրակել են Գևորգի վրա, և լուրջ կասկածներ կան, որ դա ինքնասպանություն չէր: Համենայնդեպս, նման եզրահանգման տեղիք է տալիս նաև հոդվածը, որով քրեական գործ է հարուցվել: Քրօրենսգրքի 110-րդ հոդվածը սահմանված է այսպես՝ ինքնասպանության հասցնել, իսկ 110-րդ հոդվածի 1-ին մասը՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնել»:
...Այս ամենի տակից դուրս գալու համար գեներալ Մանվել Գրիգորյանը դիմել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Վերջինս, սակայն, հիասթափեցրել է գեներալին՝ ասելով, որ ինքն իրավապահների գործողությունները չի կարող ուղղորդել: