կարևոր
3211 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-28 13:58
Քաղաքական

Գեներալը չի կարող տուռնիկի վրա լինել․ դա ինչի՞ է լուսաբանվում․ Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել։ Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանին հարց է ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Քանի՞ հոգի է մասնակցել կամավոր ատեստավորմանը, քանի՞սն է ստացել դրական և քանիսը բացասական գնահատական»։ 
Բրուտյանը պատասխանեց՝ դիմում է ներկայացրել 5908 զինծառայող, 5783-ը մասնակցել են ատեստավորմանը, 91-ը գերազանց են ստացել, 583-ը՝ լավ, 2152-ը՝ բավարար և 2957-ը՝ անբավարար։ Ընդհանուր առմամբ ատեստավորվել է 2826 զինծառայող։ 

Մանուկյանն անդրադարձավ ատեստացիայի լուսաբանմանն՝ նշելով, որ տուռնիկից կախված գեներալին նկարահանելն ու ցուցադրելը ճիշտ չէ․ «Արցախի հերոս, առաջին պատերազմի վիրավոր, տուռնիկի վրա գեներալը կախված, ինչի՞ է դա լուսաբանվում։ Մի՛ ասեք՝ այ, տեսեք, բանակում զինվորականների միջև հավասարույթուն․․․ Զինվորականների մեջ չի կարող հավասարություն լինել, գեներալը չի կարող տուռնիկի վրա լինել»։

Մանրամասն՝ տեսանյութում