| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՅԴ-ն նույնպես վերապահումներ է ունեցել` Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման հետ կապված, եւ այդ հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացությանը հատուկ կարծիք է կցել: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այդ մասին հիշեցրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը` մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` վերջերս տված հարցազրույցում Մարտի 1-ի դեպքերին վերաբերող տեսակետը:
«Կարող եմ այն մասով համաձայնել, որ նախաքննությունն ամբողջապես չկարողացավ խնդիրը քննարկել և շատ հետևողական չեղավ»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն համագործակցությանը` խմբակցության քարտուղարն այն որպես առեւտուր որակեց:
Նրա համոզմամբ` Լեւոն Տեր-Պետրոսյանի առջեւ խնդիր է դրված` լուծել 10 զոհերի հարցը, ազատ արձակել բանտարկված ընկերներին եւ տեղեր ունենալ խորհրդարանում: Սերժ Սարգսյանի համար էլ ձեռնտու է երկխոսությունը, քանի որ գալիք ընտրությունների շեմին մթնոլորտը կմաքրվի եւ կվերանան նախորդ ընտրությունների` դեռեւս չմարսված հետեւանքները:
Արտաշես Շահբազյանը հույս հայտնեց, որ համագործակցությունն այդքանով կսահմանափակվի, եւ այլ կարեւոր խնդիրների, օրինակ` հայ-թուրքական հարաբերությունների վրա չի ազդի:
Անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահայտումներին` Արտաշես Շահբազյանն ասաց. «Կա արատավոր համակարգ, եւ բոլոր նրանք, ովքեր շահագրգիռ չեն, որ այդ արատավոր համակարգը փոփոխվի, դառնում են մեղսակիցներ»: