|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Մայիսի 14-ին Եվրոպայի ավելի քան 40 երկրներում, ինչպես նաև Հայաստանում «Թանգարանային գիշեր» կլինի: Այդ օրը թանգարաններն անվճար իրենց դռները կբացեն քաղաքացիների առջեւ:
Առաջին անգամ այս ակցիան անցկացվել է 1999թ. Ֆրանսիայում:
«Թանգարանային գիշերն» այս տարի մեկնարկելու է մայիսի 14-ին` ժամը 18:00-ին, եւ շարունակվելու է մինչեւ մայիսի 15-ը` ժամը 00:00-ն: Այցելուների առաջ իրենց դռներն է բացելու շուրջ վաթսուն թանգարան: Ակցիան անցնելու է «Գրավոր հիշողություն» կարգախոսով, քանի որ հաջորդ տարի Հայաստանում նշվելու է առաջին հայկական տպագիր գրքի 500-ամյակը: