Մայիսի 16-18-ը՝ «Թանգարանային գիշերներ»` Հայաստանում
Այսօր կառավարության նիստում ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը նշեց, որ մայիսի 16-ին Հայաստանում մեկնարկում է «Թանգարանային գիշեր» ծրագիրը, և Հայաստանի բոլոր թանգարանները՝ մոտ 110 թանգարան, բաց են լինելու մինչև կեսգիշեր և կլինեն անվճար: «Թանգարանային գիշեր» ծրագիրը կգործի մինչև մայիսի 18-ը՝ Թանգարանների միջազգային օրը: