կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-25 02:40
Մշակույթ

Թանգարանային ժառանգություն

Թանգարանային ժառանգություն
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ամփոփելով 2010-ի թանգարանային ձեռքբերումները, կարեւորեց ֆոնդերի վերահաշվառումը: 2010-ին նախարարության համակարգի 24 թանգարաններում իրականացվել է շուրջ 900 հազար միավոր թանգարանային արժեքների վերահաշվառում: Ամրակայվել են թանգարանային շուրջ 2600 առարկաներ, 437-ը` վերականգնվել: Հայաստանում անցկացվել են 7 նոր ցուցադրություն, իսկ արտերկրում` 6 խոշոր ցուցահանդեսներ, որի նպատակով հանրապետությունից ժամանակավոր դուրս է բերվել շուրջ 3.549 մշակութային իր: Այս տարի «Թանգարանային գիշեր» համաեւրոպական ակցիային մասնակցել են հայաստանյան 34 թանգարաններ` հյուրընկալելով 20.000 այցելու: Ուշարժան է «Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում» միջոցառումը, որի ընթացքում Երեւանի, Գյումրիի, Սիսիանի, Դիլիջանի 36 թանգարաններն ու հուշարձանները մոտ 11.791 այցելուներին ներկայացել են նոր ցուցադրություններով ու հանդիսություններով: