կարևոր
33070 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-09 17:22
Մշակույթ

Այս օրենքով թանգարանային աշխատողների աշխատավարձը կբարձրանա՞․ Գալստյանը՝ փոխնախարարին

Մշակույթի ոլորտում ամենացածր աշխատավարձը ստանում են թանգարանային աշխատողները։ Այս՝ թանգարանների մասին նոր օրենքի եւ այդ աշխատողների աշխատավարձի բարձրացման միջեւ կապ տեսնո՞ւմ եք։ ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հարցը փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանին է ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ 

Նախարարի պատասխանից հետո պատգամավորը նաեւ հավելել է, որ աշխատավարձի բարձրացման սլաքը եթե ուղղված է միայն հավելյալ գործունեության վրա, ուրեմն այնքան էլ արդարացված չէ, մանավանդ եթե պետական կամ հանրային ոլորտում աշխատավարձի բարձրացման տենդենց կա եւ այս ոլորտը դուրս է մնացել։

Գալստյանը նաեւ խնդրել է փոխնախարարին պարզաբանել, թե՝ թանգարանների կառավարման նոր մոդելը ի՞նչ կենսափորձ ունի, որ միանգամից ենք այն ներդնելու։ Քոչարյանը պատասխանել է, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը, ստեղծվում է հիմնադրամ՝ թանգարաններին աջակցելու նպատակով։ «Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք տարանջատել բուն թանգարաանային գործունեությունը հանրահռչակման կամ վարչատնտեսական գործառույթներից»։

Հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը վստահեցրեց ընդդիմադիր պատգամավորին, որ օրենքի այս նախագծի վերաբերյալ նախատեսված են մի քանի հանդիպումներ եւ որոնց կկանչեն նաեւ պատգամավորին։ Գալստյանն արձագանքեց, որ 7-րդ դասարանի Հայոց պատմության նոր դասագրքի թեմայով նույնպես նմանատիպ հանդիպումներ էր խոստացել նախարարը, որոնք այդպես էլ չեն իրականացել։

Մանրամասն՝ տեսանյութում