Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսպիսով` երրորդ փուլում Ֆեդերերն ուժերը կչափի ֆրանսիացի Ռիշար Գասկեյի հետ, ով 6։1,6։2 հաշվով հաղթանակ է տոնել ռուսաստանցի Իգոր Անդրևի նկատմամբ։
Աշխարհի երկրորդ ուժեղագույն թենիսիստ, սերբ Նովակ Ջոկովիչը շարունակում է մնալ անպարտելի այս մրցաշրջանում։ Երեկ 23-ամյա Ջոկովիչը երկու սեթերի արդյունքում 6։0,6։3 հաշվով առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Լուկաշ Կուբոտինի նկատմամբ։
Երրորդ փուլում Նովակը կհանդիպի շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկայի հետ, որը 6։1, 3։6, 6։2 հաշվով առավելության է հասել իտալացի Ֆիլիպո Վոլանդրիի նկատմամբ։
Աշխարհի ուժեղագույն թենիսիստ, իսպանացի Ռաֆայել Նադալը դժվարությամբ դուրս է եկել երրորդ փուլ։ Երեկ 24-ամյա իսպանացին հանդիպել էր 29-ամյա իտալացի Պաոլո Լորենցիի հետ։ Ռաֆան երեք սեթերի արդյունքում 6:7 (5),6:4, 6:0 հաշվով հաղթել է Լորենցիին։ Հանդիպումը տևել է 2 ժամ 37 րոպե։
Հաջորդ փուլում Նադալն ուժերը կչափի իր հայրենակից Ֆելիսիանո Լոպեսի հետ, ով 6։4, 3։6, 6։3 հաշվով վստահ հաղթանակ է տոնել գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի նկատմամբ։