կարևոր
7249 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-14 21:52
Հասարակություն Սպորտ

Երևանում մեկնարկել է Սամբոյի աշխարհի երիտասարդների առաջնությունը

Երևանում մեկնարկել է Սամբոյի աշխարհի երիտասարդների առաջնությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

Առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 14-ից 16-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Առաջնությանը շուրջ 500 մարզիկ-մարզուհի կմասնակցի աշխարհի ավելի քան 20 երկրներից` Հայաստան, ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Կիպրոս, Կորեա, Հունաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան:

Երեք օրերի ընթացքում խաղարկվելու է մեդալների 55 հավաքածու: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը կներառի նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր: Բացի երիտասարդ սամբիստներից, գորգի վրա աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն նաև դեռահաս(տղա, աղջիկ) և պատանի(տղա, աղջիկ) մարզիկները։

Մրցումների ընթացքում տարբեր տարիքային խմբերում և քաշային կարգերում Հայաստանը ներկայացնելու են ընդհանուր առմամբ 59 մարզիկ-մարզուհիներ։ Այսօր արդեն կայացել են նախնական գոտեմարտերը։