կարևոր
3586 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-16 17:26
Աշխարհ

Թուրքիա. կառավարամետ ջիհադական խմբավորումները ուժ են ստանում քրդական շրջաններում

Թուրքիա. կառավարամետ ջիհադական խմբավորումները ուժ են ստանում քրդական շրջաններում

Հունիսի վերջին մի խումբ ջիհադիստներ հարձակվել էին Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում գտնվող Starbucks սրճարանի եւ Burger King արագ սննդի ռեստորանի վրա՝ ի նշան Գազայում Նեթանյահուի ռեժիմի գործողությունների դեմ բողոքի: Համապատասխան բովանդակությամբ կարգախոսներ վանկարկելով,ցուցարարները ներխուժել են խանութներ, խուճապ առաջացնելով գնորդների շրջանում։ Նշված ցանցերը, որոնք բացահայտորեն հայտարարել են Իսրայելին աջակցելու մասին 2023 թ-ի հոկտեմբերի 7-ից հետո, պարբերաբար իրենց վրա են վերցնում ամբողջ աշխարհում բողոքող «Պաղեստինյան գործի» կողմնակիցների հարվածները, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքում։ Բացի նյութական լուրջ վնասներից, առեւտրի կետերի որոշ աշխատակիցներ եւ գնորդներ ենթարկվել են ֆիզիկական հարձկման։ Տեսախցիկների տեսագությունների համաձայն՝ վրդովված քաղաքացիները վանկարկում էին «պատերազմ, ջիհադ եւ նահատակություն», մինչդեռ ոստիկաններն ու անվտանգության աշխաակիցներն ավելի շուտ ուղեկցում էին նրանց, քան փորձում կանխել միջադեպերը: Սակայն սոցիալական ցանցերում բուռն արձագանքից հետո նահանգապետարանը ստիպված է եղել սկսել միջադեպի հետաքննություն։ Սա վերջերս Էրդողանի կառավարության կողմից աջակցվող խմբավորումների հետ կապված առաջին դեպքը չէ Թուրքիայի առավելապես քրդական արեւելյան եւ հարավ-արեւելյան շրջաններում, գրում է Ստոկհոլմի Nordic Monitor-ը Jihadist groups supported by Erdogan grow in Kurdish regions of Turkey - Nordic Monitor: Հունիսի 9-ին մոտավորապես նույն խումբը ներխուժել է Դիարբեքիրի զբոսայգում պարի դպրոցի միջոցառմանը՝ հարձկվելով այնտեղ ներկա երիտասարդների վրա։ Ջիհադական կարգախոսներ վանկարկելով՝ մոտ 50 մարդ ցրել է կատարողներին։ Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել շտապօգնության բազմաթիվ մեքենաներ, սակայն ոստիկանություն չի նկատվել: Իսլամամետ քրդական «Ազատ գործ» կուսակցության (HÜDA-PAR) մի քանի պաշտոնյաներ, որոնց հետ կապված է արմատական տրամադրված խումբը, սոցիալական ցանցերում հավանություն (եւ նույնիսկ շնորհավորանքներ) են հայտնել հարձակվողների գործողություններին:

Մայիսին Թուրքիայի 660-տեղանոց մեջլիսում 4 պատգամավրներով ներկայացված քրդական ոչ մեծ, իսլամամետ կուսակցությունը, որը թուրքական Հըզբոլլահի քաղաքական թեւն է, որը կապված է իշխող նախագահի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ, հանրահավաքներ էր կազմակերպում ողջ երկրով մեկ՝ հարգելու իր կողմից հերոս եւ շահիդ հռչակված Հասան Սաքլանանի (Hasan Saklanan) հիշատակը։ Ապրիլի 30-ին 34-ամյա արմատական իմամը Երուսաղեմում դանկով հարձակվել է Իսրայելի սահմանապահ ոստիկանության աշխատակցի վրա։ Այս միջադեպն ու դրա տեղեկաական ուղեկցությունն ակնհայտորեն ցույց են տալիս Թուրքիայում Էրդողանի կառավարման շրջանում ծայրահեղականության համար սննդարար միջավայրի աճը։ Տեղական Հըզբոլլահը, որի ակունքները սկիզբ են առնում Թուրքիայի քրդական շրջաններում դեռեւս ռազմական վարչակարգերի ժամանկաշրջանում տեղի ունեցած այսպես կոչված «գյուղական վախերից», որեւէ կազմակրպչական կամ քաղաքական կապ չունի Լիբանանում շիա ռազմաքաղաքական համանուն կազմակերպության հետ: Գաղափարապես, իհարկե, նրանց մոտեցնում է Մերձավոր Արեւելքում Իսրայելի քաղաքականության կտրուկ մերժումը։ Պարբերաբար տեղական մամուլում տեղեկություններ էին շրջանառվում Իրանի կողմից թուրքական Հըզբոլլահի ֆինանսական աջակցության մասին, ինչը ենթադրում է նաեւ թուրքական իշխանությունների ավելի ակտիվ գործոություններ, որոնք հազիվ թե շահագրգռված լինեն նման կոնկրետ ուժի նկատմամբ նույնիսկ մասնակի վերահսկողության կորստով։

2023 թ-ի հոկտեմբերի 7-ից HDF-PAR-ը կազմակերպում է զանգվածային հավաքներ, երթեր եւ հանրահավաքներ՝ ի պաշտպանություն պաղեստնյան ՀԱՄԱՍ շարժման Թուրքիայի տասնյակ քաղաքներում: Ոստիկանությունը զերծ է մնացել որեւէ միջամտությունից, դատաազները որեւէ միջադեպի վերաբերյալ որեւէ քննություն չեն սկսել, որը ցանկության դեպքում կարելի էր որակել որպես ատելության հիմքով հանցագործություն կամ բռնության հրահրում: 2023 թ-ի մայիսին կայացած խորհրդրանական ընտրությունների ոչ պակաս կարեւոր առանձնահատկությունը թուրքական Հըզբոլլահի եւ Էրդողանի կառավարույան միջեւ մարտավարական դաշինքի դե ֆակտո ձեւակերպումն էր։ Այս խմբավորման հետ կապված երեք գործիչներ խորհրդարանում տեղեր են ստացել «Արդարություն եւ զարգացում կուսակցության» ցուցակով։ Նրանցից մեկը՝ Շահզադե Դեմիրը (Şahzade Demir) հոկտեմբերի 10-ին դիմել է խորհրդարանին՝ կոչ անելով կառավարւթթյանը կանխել ՀԱՄԱՍ-ի հարձակումներից փախչող հրեաների մուտքը, ինչպես նաեւ արգելել Թուրքիայում բնակվող հրեաներին ընդգրկվել իսրայելական բանակի գործող ռեզերվում: Միաժամանակ նա կոչ է արել զրկել Թուրքիայի քաղաքացիությունից հրեաներին, որոնք կամավոր զինվորական ծառայության են անցել ՑԱԽԱԼ-ում։ 2024 թ-ի հունիսին HÜDA-PAR-ն արդեն օրենսդրական մակարդակով առաջարկել է քաղաքացիթյունից զրկել հրեա ազգության հանրապետության բնակիչներին, որոնք մեկնում են Իսրայել՝ իր կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Կուսակցության տվյալներով՝ անցյալ տարվա հոկտեմբերից Թուրքիայից Իսրայել է մեկնել հրեա ազգության շուրջ 4 հազար քաղաքացի՝ Գազայի հատվածում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Նրանցից 65-ը սպանվել են։ «Բոլոր այդ անձինք Իսրայել են մեկնել ոչ թե Թուրքիայից, այլ երրորդ երկրների միջոցով՝ այլ անուններով», - Türkiye պարբերականը մեջբերում է կուսակցության՝ խորհրդարան ուղարկած դիմումից մի հատված (ընդհանուր առմամբ Թուրքիայում բնակվում է մոտ 20 հազար երկքաղաքացիություն ունեցող հրեա):

ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկը՝ Սուխեյլ Ահմադ Հասան Ալ-Հինդին (Suheil Ahmad Hassan al-Hindi), ոչ պակաս կարեւոր դեր է խաղացել Թուրքիայում հակաիսրայելական հանրահավաքների կազմկերպման գործում, այդ թվում՝ սերտորեն համագործակցելով Հզբալայի հետ։ 2023 թ-ի դեկտեմբերին նա ելույթներով հանդես է եկել Թուրքիայի ողջ տարածքում անցկացված մի քանի հանրահավաքներում, այդ թվում՝ ամսվա սկզբին Դիարբեքիրում կազմակերպված Hüda-PAR նահանգային առաջնորդ Վեդաթ Թուրգութի միջոցառմը։ Նա նաեւ հաճախ է հարցազրույց տվել թուրքական պետական լրատվական գործակալությանը։ 2022 թ-ին Ռուսաստանում արգելված «Թալիբան» շարժման բարձրաստիճան առաջնորդ Զաբիհուլլահ Մուջահիդը, ով ժամանել էր Դիարբեքիր՝ իսլամական գիտնականների հետ հանդիպման, նշել է՝ Քաբուլի իշխանությունները թուրքական կառավարությանը դիտարկում են որպես մերձավոր դաշնակից։ HÜDA-PAR -ի հետ կապված իսլամական գիտնկանների միության եւ մեդրեսեի (İTTİHADUL ULEMA) կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաեւ ԱԶԿ-ի կողմից ֆինանսավորվող ջիհադական հիմնադրամների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Hüda-PAR-ին մոտ կանգնած Էրդողանի կառավարության աջակցությունը ոչ պակաս ուղղված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազդեցության նվազեցմանը առավելապես քրդական շրջաններում, ինչպես նաեւ արմատական ջիհադական խմբերի միջոցով տեղի բնակիչներին ահաբեկելուն: Պետք է ասել՝ այստեղ Էրդողանի ռեժիմը ոչ մի նոր բան չի մտածել։ Հըզբոլլահը հիմնադրվել է 1980-ական թվականներին՝ որպես հակակշիռ Աբդուլա Օջալանի կողմնակիցներին եւ հայտնի է դարձել 1990-ականներին՝ Թուրքիայի հարավ-արեւելքում առավելապես քրդերի հավքագրման շնորհիվ: PKK -ին հակազդելու նպատակով դեռեւս Էրդողանի եւ նրա կուսակցության իշխանության գալուց առաջ այն ստացել է հետախուզական ծառայոթյունների, զինված ուժերի եւ ոստիկանության որոշ շրջանակների աջկցությունը: Հըզբոլլահի նախկին զինյալներից եւ առաջնորդներից շատերը, որոնք գտնվում էին բանտերում, ազատ են արձակվել Էրդողանի կառավարության հայտարարած համաներմամբ, որից հետո տեղափոխվել են հարեւան Իրան:

Hüda-PAR-ը, ժխտելով թուրքական Քուրդիստանում տեղի ունեցած բռնարար միջադեպին իր մասնակցությունը, մեղադրում է «ժողովուրդների հավասարության եւ ժողովրդավարության կուսակցությանը« (DEM Party) եւ քրդական այլ խմբավորումներին իրենց հասցեին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Իհարկե, մեղմ ասած, դա խորամանկություն է. «քրդական հարցը» շարունակում է լրջորեն անհանգստացնել թուրքական իշխանություններին, որոնք վճռական են շարունակել գործել «բաժանիր եւ տիրիր» սկզբունքից ելնելով՝ սնուցելով եւ աջակցելով Ակ-Սարին հավատարիմ տեղական խմբավորումներին։

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

Աղբյուրը՝  vpoanalytics.com