կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-14 14:19
Տնտեսական

Բարսեղ Բեգլարյանը փող է պահանջում՝ լրագրողի հարցին պատասխանելու համար

Բարսեղ Բեգլարյանը փող է պահանջում՝ լրագրողի հարցին պատասխանելու համար

Կառավարության կողմից այսօր նախաձեռնվել էր գործարար համաժողով' Հայաստանի բազմաթիվ խոշոր գործարարների, բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովը փակ էր:

 

Դրա ավարտից հետո գործարար Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշի Բարսեղ), լրագրողներին ասաց, թե շատ լավ, գործարար մթնոլորտ էր տնտեսական համաժողովում, եւ այդ ջերմ մթնոլորտում կառավարությունն ու գործարարները  ելքեր էին փնտրում, թե ինչպես անեն, որ երկրի տնտեսությունը զարգանա, տնտեսություն, կառավարություն, հարկային դաշտ' ամեն ինչ լավ լինի:

 

Երբ լրագրողները փորձեցին ճշտել, թե ի՞նչ ելքեր էին քննարկվում, Բարսեղ Բեգլարյանը նշեց, թե դա իմանալու համար, եթե դրա կարիքը լիներ, կհրավիրեին լրագրողներին:

 

Yerkir.am-ի հարցին' նորություններ կլինե՞ն տնտեսական կյանքում, եւ ի՞նչ նորություններ կլինեն դրանք, նա արձագանքեց. «Շատ: Ես վստահ եմ, որ նոր վարչապետի նախաձեռնած ծրագրերը կյանքի են կոչվելու, եւ գործարար միությունը մեծ զարգացում է ապրելու»:

 

Իսկ հետո, հրաժարվելով պատասխանել այլ հարցերի ավելացրեց. «Ես բիզնես եմ, երրորդ հարցը փողով ա»: Ասաց ու հեռացավ: