կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-03 12:31
Քաղաքական

Այսօր ես չեմ պատասխանելու որևէ հարցի. Ծառուկյանը խորհրդարան է ժամանել

Այսօր ես չեմ պատասխանելու որևէ հարցի. Ծառուկյանը խորհրդարան է ժամանել

Այսօր ԱԺ` 2014 թվականի  աշխատանքների առաջին օրն է: ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին զոհված հերոս զինվոր Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:

 

ԱԺ նախագահը շնորհավորեց ՀՅԴ ընտրական ցուցակից նոր պատգամավոր գրանցված Միքայել Մանուկյանին:

 

Ի դեպ, այսօր ԱԺ նիստին մասնակցում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Լրագրողների հետ զրույցում նա շնորհավորեց բոլորի անցած տոները և ասաց. «Ամենակարևորն է՝ այսօր ես չեմ պատասխանելու որևէ հարցի, որովհետև մինչև շաբաթվա վերջը մենք ձեզ կտեղեկացնենք, որ գումարելու ենք մեր կուսակցության համագումարը, որտեղ և բարձրացվելու են հասարակությանը հուզող հարցերը»,- ասաց նա՝ հավելելով, որ այսուհետ հաճախակի է մասնակցելու նիստերին: