կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-19 14:34
Իրավական

Գալոյանը` Բաղրամյանի «կլիչկեքով» տղերքի և «Վերնիսաժի» դեպքի մասին

Գալոյանը` Բաղրամյանի «կլիչկեքով»  տղերքի և «Վերնիսաժի» դեպքի մասին

Գրող Սերգեյ Գալոյանը շաբաթ օրը «Վերնիսաժ»-ում տեղի ունեցած դեպքը համեմատում է 2006-ի հունիսին Մալաթիայի նախկին թաղապետի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության դեպքի հետ,  երբ վերջինիս ուղղված կրակոցներին զոհ դարձավ նաև պատահական անցորդ:

 

Հիշեցնենք, որ «Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ վիրավորվել են և այժմ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում են գտնվում միջադեպի հետ առնչություն չունեցող անմեղ քաղաքացիներ:

 

«Ասացին`  Յուվեցի Կարոյի փեսան է: Անկեղծ ասած` նրան չեմ ճանաչում, մեր երկրում մականունավորները շատ են: Բաղրամյանի վրա հիմնարկ-ձեռնարկություն կա` էնտեղ էլ լիքը կլիչկեքով տղերք են նստում»,- ասաց քրեագետը:

 

Գալոյանը զարմացած էր նաև նրանից, որ ականատեսները խուսափում էին պատմել տեսածը: «Երեկ հեռուստատեսությամբ դիտում էի միջադեպի մասին պատմող տեսանյութը: Մարդկանցից ում մոտենում էին, ասում էին` չեն տեսել: Դե որ ոչ մեկ չի տեսել, վաղը Մարոն էլ կսպանի, Սարոն էլ, վերջացավ գնաց, սա է մեր դժբախտությունը»,- ասաց նա և հավելեց. «Եթե 50-60-ականներին Երևանում ինչ-որ մեկը սպանվում էր, ողջ քաղաքը խոսում էր այդ մասին, քանի որ դա ողբերգություն էր: Հիմա ի՞նչ է պատահել` այսօր «Վերնիսաժ»-ում  կրակեցին, վաղն էլ մի ուրիշ տեղ կկրակեն: Եթե նրանց դեմն առնել չլինի, տեսնո՞ւմ եք` Գյումրին ինչ է դարձել»: