|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին L'Express ամսագրին տված հարցազրույցում ակնարկել է, որ հնարավոր է` Ֆրանսիան այս տարի ճանաչի պաղեստինյան պետության անկախությունը, եթե մինչեւ սեպտեմբեր Իսրայելի հետ բանակցություններն «անհրաժեշտ հունով չգնան»:
Նախագահը հավելել է, որ բանակցությունները սեպտեմբերին պետք է արդեն արդյունք տված լինեն, քանի որ սպասվում է, որ պաղեստինցիներն այդ ամսին դիմելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային` Հորդանանի ողջ արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում իրենց պետականության ձեւավորումը ճանաչելու խնդրանքով:
«Մենք պատրաստվում ենք բոլոր եվրոպացիների եւ ամերիկացիների հետ նախաձեռնողական քայլեր իրականացնել խաղաղ գործընթացը վերսկսելու ուղղությամբ»,- ասել է Սարկոզին` հավելելով, որ դա ցանկալի է, քանի որ ՄԱԿ-ի` սեպտեմբերին կայանալիք նիստը «ծանր է լինելու»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վաղը մտադիր է հանդիպել Սարկոզիի հետ` քննարկելու ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի միավորման հարցը, ինչը, ըստ իսրայելական կողմի, հարված է հասցրել խաղաղության` առանց այդ էլ մշուշոտ հեռանկարին: Նեթանյահուն այդ հարցով այսօր բանակցություններ է վարելու նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ. տեղեկացնում է mignews.com-ը: