Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարինե ՀԱԿՈԲՅԱՆ
«Եթե հարցը դրվի քվեարկության, ապա բոլորը միահամուռ ուժերով պետք է քվեարկեն Լեռնային Ղարաբաղի ճանաչման օգտին»,- այս մասին այսօր հայտարարեց ասուլիս հրավիրված Հայ Ազգային կոնգրեսի արտաքին հարբերությունների հանձնախմբի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:
Նա, սակայն, վստահ չէ, թե ժամանակն է հարցը դնել քվեարկության, որովհետև չկա քաղաքական կոնսենսուս այդ խնդրի վերաբերյալ: Վլադիմիր Կարապետյանը, միաժամանակ, զգուշացրեց՝ «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը հարցականի տակ կդնի ստորագրված փաստաթղթերը, և այդ պատճառով Հանրապետական կուսակցությունը ԼՂարաբաղի ճանաչման հարցը Ազգային ժողովում չի դնի քվեարկության»:
Նրա համոզմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունները պայմանավորված են ներքին հզորությամբ: Բայց, ըստ նրա, քանի դեռ Հայաստանում հաղթահարված չէ քաղաքական ճգնաժամը, չեղան արդար ընտրություններ, բանտերում «Մարտի 1-ի» գործով դատապարտվածներ կան, «ներքին համերաշխությունը պետք է մտահոգի նրանց, ովքեր որոշում են կայացնում Ազգային ժողովում, և ոչ թե Ղարաբաղի ճանաչման գործընթացի վերաբերյալ այն ձևական շարժը, որ ստեղծում են «Ժառանգության» և «Հանրապետական» կուսակցությունները:
Վլադիմիր Կարապետյանը կարևորեց նաև Աստանայի գագաթնաժողովի ընթացքում ընդունված հնգակողմ հռչակագիրը, բայց, միաժամանակ նշելով, որ այն մեր երկրի համար հերթական նահանջ էր. «Նման փաստաթղթերի ուժեղ կողմերը կարելի է ավելի լավ օգտագործել և «գործիք» դարձնել, թույլերը, հիմնականում, չեն կարողանում օգտվել փաստաթղթում ամրագրված պայմանավորվածություններից»:
Կարապետյանը փաստեց նաև, որ «ունենալով միջազգային հանրության աջակցությունը, ինչպես նաև հստակ տվյալներ այն մասին, որ հունիս ամսից սկսած Ադրբեջանը պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը՝ շատ հաճախ՝ մահվան ելքով, մենք չկարողացանք հասնել նրան, որ միջազգային հանրությունը Ադրբեջանին համապատասխան գնահատական տա»: