Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրավիճակն ավելի է բարդանում Թուրքիայի դերակատարությամբ ու ՌԴ երկակիության պատճառով, այս մասին այսօր հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
Նա նշեց, որ ապրիլյան դեպքերից հետո եղել է Արցախում, քանի որ գտնում էր, որ անձամբ պետք է խոսեր տեղի իշխանությունների, նախագահի հետ: Էնգելն ընդգծեց նաև, որ չի կարողանում հասկանալ մադրիդյան սկզբունքների հիման վրա առաջ շարժվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները, ապա հավելեց, որ Եվրոպան էլ ՌԴ-ի պես երկակի ստանդարտներով է առաջնորդվում, ու իր համար պարզ չէ՝ ինչ սկզբունքով են որոշ տարածքների անկախությունը ճանաչվում, որոշներինը՝ ոչ. «Այս պահին բանակցություններն ու քննարկումները ընդհատված են իրավիճակի թելադրանքով, հիմա հարցն ավելի սուր պետք է դրվի ու խոսվի ԼՂՀ անկախության մասին»:
Ըստ պատգամավորի` միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել ԼՂ քաղաքացիներին. «Եվ ապրիլից առաջ, և հետո ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂՀ-ն ոչնչացնելն է: Այլևս ոչ մեկ չպետք է կասկած ունենա Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ: Դա է վկայում Թալիշում խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, գխատված զինվորների գլուխները, որոնք ադրբեջանցիները իսլամական ոճով ցնծությամբ պտտում էին»:
Պատգամավորի խոսքով`այս օրերին նշվում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը, բայց պետք հասկանալ, որ մեկ այլ ցեղասպանություն կարող է նորից գործի դրվել: «ԼՂՀ ժողովուրդը վտանգի մեջ ու դա կարող է կանխվել միայն միջազգային հանրության կողմից ԼՂ անկախության ճանաչմամբ»,- ասաց նա: ԵԽ պատգամավորի կարծիքով` կա անհրաժեշտություն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սահմանային խախտումների մասով մշտադիտարկում անցկացնի, եվրոպական ինստիտուտներն ամեն ինչ անեն, որ Ադրբեջանը չառարկի մշտադիտարկման մեխանիզմների հաստատմանը. «Եթե Ադրբեջանը շարունակի դեմ լինել այդ մեխանիզմների գործադրմանը, ապա մեր համագործացությունն ու գործընկերությունը որևէ ձևաչափով չի կարող շարունակվել՝ լինի դա արևելյան գործընկերության, բանակցային կամ առևտրային այլ ձևաչափի շրջանակներում»:
Հարցին, թե ԵԽ պատգամավորները ԼՂ կոնֆլիկտի կարգավորման հարցում ունե՞ն կոնսենսուս, Էնգելը պատասխանեց` ոչ. «Քանի որ խնդիր կա, խոսքը վերաբերում է չճանաչված ու վերջնականապես լուծում չստացած տարածքի մասին, չկա կոնսեսուսային մոտեցում, դիրքորոշում: Ես կշարունակեմ իմ լոբբին, որ մեծ վտանգ ունենք, որ մի ամբողջ պետություն կարող է վերացվել: Այլևս սառեցված կոնֆլիկտի մասին չէ խոսքը, ու նման տեսակետ ունեցող մարդկանց թիվը գնալով մեծանում է: Կոնֆլիկտը չի կարող լինել սառեցված, եթե հարյուրից ավելի զոհեր կան, ու կարևոր չէ, թե որ կողմից են զոհերը»: