| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը նախընտրական պայքարի մեջ է մտնում` ԼՂ հակամարտության լուծման հստակ տարբերակ նշելով, այն է` փոխզիջում, որի այլընտրանքը մոտալուտ պատերազմն է:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀԱԿ-ի ծրագրային դրույթին, նշեց, որ դեմ է ՀԱԿ-ի առաջ քաշած լուծմանը:
«Պատերազմը ոչ մեկին պետք չի` ո'չ մեր ազգին, ո'չ էլ մեր էրեխեքին: Ոչ էլ թույլ կտանք, որ պատերազմ լինի: Աստված չանի, պատերազմ լինի, բայց եթե լինի, լիքը հողեր կան հլը Ադրբեջանում, դրանք էլ ձեռքներից կվերցնենք»,- ասաց Սեյրան Սարոյանը:
Հարցին, թե ՀՀԿ-ում ինչպես են պատկերացնում հարցի լուծումը, պատասխանեց. «Ի՞նչ փոխզիջում, ի՞նչ բան: Երբ որ Արցախի անկախությունն Ադրբեջանը ճանաչի, էն ժամանակ կնայենք, կուսումնասիրենք»:
Սեյրան Սարոյանի խոսքով` ՀԱԿ-ն այսօր ինչ ուզենա` կխոսի, որովհետև ընդդիմություն է:
Դիտարկմանը որ ՀԱԿ-ը հստակ լուծում է առաջարկում, եթե գա իշխանության, պատասխանեց. «ՀԱԿ-ը չի գա իշխանության, ՀՀԿ-ն ա լինելու իշխանություն»: Իսկ թե ինչո՞ւ է այդքան վստահ, որ ՀՀԿ-ն է մնալու իշխանության, նշեց. «Որովհետև ՀՀԿ-ն լավն ա»: Վերջում հավելեց. «Մի քիչ սպասեք, լավ ա լինելու, նոր վարչապետ ա եկել, լավ ա լինելու»: