|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունիսի 22-ին, ժամը 10.22-ին արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի մոտակայքում` Հրազդան գետը քաղաքացի է ընկել. որոնողափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՋՋ-ի օպերատիվ խումբը:
Ջրափրկարարները «Վանատուր» ՀԷԿ-ի ճնշման ջրամբարից մոտ 1 կմ վերև՝ Հրազդան գետից, դուրս են բերել Մ. Խ.-ի դին (ծնվ.1997թ.): Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը: