|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ապրիլի 21-ին լուծվել է Թբիլիսի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգման հարցը. «Երկիր»-ի հետ զրույցում հայտեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, նաեւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:
«Վրաստանի կառավարությունը 2 միլիոն լարի (1մլն 215 հազար դոլար) հատկացրեց, որից հետո ես կապվեցի ՀՀ մշակույթի նախարարի հետ ու հայտնեցի այդ լուրը: Նա էլ զանգել է Վրաստանի մշակույթի նախարարին եւ հայտնել իր երախտագիտությունը: Գիտեք չէ՞, Հայաստանի նախարարն էլ է ասել որ ինչ-որ բանով կաջակցի»,- ասաց Ա. Բայանդուրյանը` հավելելով, որ այդ գումարով կլուծվեն թատրոնի շենքի հետ կապված բոլոր խնդիրները, իսկ շինարարությունը կսկսվի մոտ օրերս:
Թբիլիսի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը չի գործում արդեն 1,5 տարի, ըստ պատգամավորի` 9 ամիս:
Հարցին, թե ինչո՞ւ 10 տարի առաջ վերանորոգված շենքն այսօր դարձյալ անմխիթար վիճակում է, Ա. Բայանդուրյանը հայտնեց. «Դե 10 տարի առաջ էր, իսկ հիմա ճաքեր են տվել շենքի պատերը: Վրաստանի սեյսմիկ կենտրոնը ուսումնասիրեց եւ հայտնեց, որ շենքը վտանգավոր է»:
Շենքի վթարային վիճակը պայմանավորված է հիմքի տակ կուտակված ջրերի առկայությամբ, եւ հարկավոր է ջրահեռացման համակարգ կառուցել: