|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում, որով նախատեսվում է գումար հատկացնել` Շիրակի մարզի Իսահակյան համայնքի այրված դպրոցի տանիքը վերականգնելու համար: Դպրոց է հաճախում 114 երեխա, սակայն այսօր այդ դպրոցը զրկված է տանիքից:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ դպրոցի տանիքն անպայման պետք է վերանորոգվի, քանի որ, չունենալով տանիք, արդեն դպրոցն է սկսել աստիճանաբար քայքայվել, և պատրաստ են գումար տրամադրել պահուստային ֆոնդից: