կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-22 23:21
Քաղաքական

Պետգույքի կառավարման վարչության անմխիթար վիճակում գտնվող շենքը կվերանորոգվի

Պետգույքի կառավարման վարչության անմխիթար վիճակում գտնվող շենքը կվերանորոգվի

Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչությունը ներառել է որոշում, ըստ որի ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների տնտեսմամբ առաջացած գումարը կուղղվի պետական գույքի կառավարման վարչությանը՝ վերանորոգում իրականացնելու նպատակով։

ՀՀ կառավարության 30.07.2015թ.-ի թիվ 968-Ն որոշմամբ «Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքները սեփականատերերից ձեռքբերում և Երևան քաղաքի Կառավարական N 2 շենքի սեփականատեր «Տանգո» ՓԲ ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնությունների իրականացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման նախահաշվով հաստատված վճարահաշվարկային գործառնություններն ավարտված են և արդյունքում տնտեսվել է 50 369 310 ՀՀ դրամ, որը ներկա պահին առկա է Վարչության անվամբ բացված արտաբյուջետային հաշվում` որպես տարեսկզբի ազատ մնացորդ, որը` համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 1194-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 811-Ա որոշման, պետք է ուղղել Վարչության աշխատակազմի կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգման ծախսերի իրականացմանը:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմը 2005 թվականից տեղակայված է ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում և գործունեությունն իրականացնում է շենքի 3-րդ, 4-րդ և 6-րդ հարկերում գտնվող տարածքներում և 2005-2017թթ. ընկած ամբողջ ժամանակահատվածում վերագրյալ տարածքում ընթացիկ կամ հիմնանորոգման որևէ աշխատանք չի իրականացվել: Արդյունքում, Վարչության կողմից զբաղեցված տարածքները գտնվում են անմխիթար վիճակում, ուստի խիստ անհրաժեշտություն է առաջացել մշակելու ՀՀ կառավարության որոշման վերոնշյալ նախագիծը` Տիգրան Մեծի 4 հասցեում Վարչության կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգումն արտաբյուջետային  հաշվի ազատ մնացորդի միջոցներով իրականացնելու համար:

Ներկայումս Վարչության կողմից զբաղեցվող տարածքների սանհանգույցների սալիկները կիսաքանդ են, տեղադրված զուգարանակոնքերը և լվացարանները մասամբ շարքից դուրս եկած, ջրամատակարարման համակարգերը անսարք են, բացակայում են օդափոխման տարրական պայմանները, միջանցքները, աստիճանավանդակները չեն ջեռուցվում` ջեռուցման սեզոնին անհարմարություն ստեղծելով աշխատակիցների և այցելուների համար, գրասենյակային տարածքներն աչքի են ընկնում մրոտված, աղտոտված պատերով, երկարատև ծառայությունից սևացած-մաշված և որոշ տեղերում քանդված մանրահատակով:

Անհրաժեշտ է տնտեսված գումարի սահմաններում իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ:

Համաձայն մասնագետների կողմից կատարված խոշորացված հաշվարկների նախատեսվում է իրականացնել շուրջ 46811.6 հազ. դրամի հիմնանորոգման աշխատանքներ, որից.

1.Մուտքի վերակառուցում  - 21000.0 հազ.դրամ,

2.Աստիճանավանդակների կապիտալ վերանորոգում – 16000.0 հազ.դրամ,

3.Սանհանգույցների վերանորոգում – 6500.0 հազ.դրամ,

4.Միջանցքի պատուհանների փոխարինում – 500.0 հազ.դրամ,

5.Ջրհորդանների մասնակի վերանորոգում – 2811.6 հազ.դրամ:

Միաժամանակ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 879-Ն որոշման 8-րդ հավելվածի գլուխ 13-ի աղյուսակ 4-ի, գլուխ 16-ի աղյուսակ 7-ի և գլուխ 17-ի աղյուսակ 9-ի համապատասխանաբար 5, 2 և 0.6 տոկոս մասհանվող տոկոսաչափերը, անհրաժեշտ է հատկացնել ևս 3557.7 հազ.դրամ, որից նախագծային փաստաթղթերի մշակման համար` 2340.6 հազ.դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռք բերման համար` 936.2 հազ.դրամ և հեղինակային հսկողության համար` 280.9 հազ.դրամ: