|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Դեռեւս ապրիլի 12-ին Պետական եկամուտների կոմիտեին հարցում էինք ուղարկել, խնդրելով մեզ ներկայացնել տեղեկատվություն այն մասին, թե 2011 թվականի առաջին եռամսյակի ավարտին ինչքա՞ն հարկային պարտականություններ ունի եւ դրանց ո՞ր մասն է վճարել ՀՀ պետական բյուջե ՙԱրմավիա՚ ընկերությունը: Ըստ Տեղեկատվության ազատության մասին օրենքի, եթե լրացուցիչ ուսումնասիրության կարիք չի լինում, հարցմանը պարտավոր էին պատասխանել հինգ օրվա ընթացքում, սակայն ՊԵԿ-ից դեռ նորություն չկա:
Իսկ հարցման պատճառն այն էր, որ վերջին շրջանում տարբեր լուրեր են պտտվում «Արմավիայի» հայտնի և անհայտ ֆինանսական պարտավորությունների, ինչպես նաև դրա պատճառով ծագած պրոբլեմների մասին։
Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով, «Արմավիայի» հարկային պարտավորությունը պետական բյուջեի նկատմամբ ապրիլի 1-ի դրությամբ կազմում էր մոտ 2 միլիարդ դրամ: